Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է` փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը, բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։

Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել