Իրինա Այվազյանն ու Գևորգ Մկրտչյանը հանդիպում էին երկար ժամանակ, սակայն վերջերս Գևորգը հայտնեց իրենց բաժանության մասին։ Տարբեր հարցազրույցներում զույգը նշում է, որ իրենց սերը չի մարել, պարզապես, նրանք փոքրիկ ընդմիջում են վերցրել հարաբերություններում։
Երկրպագուներից շատերը կարծում են, որ զույգը վաղուց վերականգնել է հարաբերությունները, սակայն չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին։
Իրինան, ով հազվադեպ է իր լուսանկարներին կից ռոմանտիկ գրառումներ կատարում, նոր հրապարակում է արել ինստագրամյան էջում, որին կից գրառումը զարմացրել է երկրպագուներին։
«Դու բառերիս արանքի լռությունն ես.. ամեն չասածս դու ես»,- գրել է Իրինան։
Երկրպագուների մոտ գրառումն անմիջապես իրարանցում է առաջացրել։
«Գևորգ Մկրտչյանին ուղղված խոսքեր»,- մեկնաբանություններում գրել է ինստագրամյան օգտատերերից մեկը։