Armsport.am-ը գրում է.

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Գարեգինյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» ակումբներում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 խաղարկությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Յուրի Գարեգինյանը 1 անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի դեմ խաղին (2:2):

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Յուրի Գարեգինյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել