Tert.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում փոխվելու է քվեաթերթիկի ձևը։ Որոշումը կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրված հերթական նիստին։

«Քվեաթերթիկի նմուշը փոխվում է, այսուհետ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի դրա վրա որևէ նշում չի կատարվելու, և ընտրողը քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,-պարզաբանեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ նշելով նաև, թե քանի որ ԱԺ ընտրությունները կայացվելու են զուտ համամասնական կարգով, ապա քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված։

«Այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու»,-նշեց նա։ 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից և շարունակվելու է մինչև հունիսի 18, ժամը՝
24-ը։

Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021-ի մայիսի 26-ը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ, ժամը՝ 18։00-ն, այն է՝ 2021-ի մայիսի 26-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել