Չէ, գիտեք ինչու՞ այս ամենը եղավ , որովհետև շարունակում ենք ստով ապրել և ինչպես ասում են «քաղցր սուտը, գերադավեց դառը ճշմարտությունից»:
Առավոտյան գերիների ծնողները ինձ էլ էին զանգահարել լուրն իմանալուն պես, պարզեցի հնարավոր բոլոր աղբյուրներով և տեղեկացրեցի , որ ցավոք չկա նման բան և այն մարդիկ ում անունները շրջանառվում է գերիներ բերելու հարցում , իրենք են հերքում այդ լուրը ...
Բայց ինչպես և սպասում էի , կասկածը պետք է տաներ այլ ուղղությամբ ...
Դե իշխանական կառկառունները ասել են , ինչպե՞ս կարող է անկախ պատգամավորը ճիշտ լինի ...
Հետո էլ դե մի կուշտ կլացենք, կներվենք , ամեն ինչ կանցնի կգնա ...
Չէ , չի անցնում , գոնե գիտակցում եք , որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել ... այ էդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս , որպեսզի լինեն «լավը» , «ընդունվածը»...
Չէ , չեմ ուզում ընդունված լինել , այլ արդար լինել եմ ուզում ու ձգտում եմ այդպես ապրել ...
Այսօրվանից կսկսի մամուլում պտտվել , որ անկախ պատգամավորներն էին մեղավոր , որ ընդդիմությունն էր մեղավոր , որ 23, 30, 50 գերիներին չբերեցին , կարող է էս անգամ չափերն անցնեն ասեն նաև,որ ծնողներն են մեղավոր ...
Հա մեղավոր ենք , ես ամենաշատը, որ թույլ եմ տալիս դեռ լկտի կերպով մարդկանց մոլորեցնեք ...
Կզարմանաք չէ՞ այս գրառումիցս, իհարկե՛ , քանի որ երբեք գերիների հարցով չեմ խոսում ՝ գիտակցելով զսպվածության կարևորությունը ...
Հիմա էլ գրեցի , որ ասեմ երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք , հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում ...
Կընտրվեք, չմտածե՛ք... դուք ամենակարևորն անել գիտեք , ստել և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ մեղադրել ...
Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման , թո՛ղ խփեն , թո՛ղ ծեծեն , թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան , որ հետաքրքրված եք , որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք...
Ումի՞ց, ի՞նչ եմ ակնկալում ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել