Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական հարաբերությունների «շտկման», այդ դեպքում «հնարավորությունների ստեղծման» մասին արվող հայտարարությունների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։ Ինքը դրանց բացասաբար է վերաբերում։

«Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, չի ցանկանում  բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք իշխանությունների պատկերացմամբ բարելավվում է, ապա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է  լինելու և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու»,- ասում է նա։

-Պարոն Մելքոնյան, այսօրվա իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերություներում որոշակի շտկումներ անելու մասին։ Դա այն դեպքում, երբ վերջին արցախյան պատերազմում մեր պարտությունը նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական գործողություններում աջակցելու արդյունքում եղավ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին, որքանո՞վ է հնարավոր հիմա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը։

-Ովքեր իմ գործունեությանը քաջածանոթ են, կարող են վկայել, որ դեռևս 1990-ականների վերջերից և 2000-ականների սկզբից, երբ գործում էր այսպես կոչված  հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովը, որից հետո 2008-2009 թվականներին, երբ սկսվեց, այսպես կոչված հայ-թուրքական մի նոր «սիրախաղ»՝ կապված ցյուրիխյան արձանագրություններից հետ, և հատկապես վերջին արցախյան պատերազմից հետո, իմ վերաբերմունքը եղել է միանշանակ բացասական։ Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, ինքը չի ցանկանում բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք, իշխանությունների պատկերացմամբ բարելավում է, ապա դա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու։

Դրա համար ես կարծում եմ, որ որևէ ձևով վերանայելը հայ-թուրքական հարաբերությունները և ակնկալելը, որ դրանք առաջիկայում կդառնան նորմալ միջպետական հարաբերություններ, բացառված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել