Hraparak.am-ը գրում է.
Այսօր լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը 5 օր պաշտոնավարել էր որպես Քնչական կոմիտեի տնօրենի տեղակալ, նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Նշենք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորինը՝ գնդապետի զինվորական կոչումը։
ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ստեփան Մելքոնյանը, օրինակ, ունի Գեներալ- լեյտնենտի կոչում, Արամ Հակոբյանը՝ գեներալ- մայոր, Տիգրան Հարությունյանը՝ գեներալ- մայոր, Սամվել Հայրապետյանը՝ գնդապետ։
Դատավորի աշխատանքը չի համարվում զինվորական ծառայություն, հետևաբար՝ Սիմոնյանը չէր կարող ունենալ նման բարձր զինվորական կոչում։
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ևս չուներ զինվորական կոչում, և մեկ օրում գնդապետի ուսադիրներ ստացավ, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ Մենք նաև ուսումնասիրեցինք Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագրերը։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում Անդրանիկ Սիմոնյանը 2020 թվականին հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 20 հազար դոլար, մեկ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, անշարժ գույք Սիմոնյանը չի հայտարարագրել։