News.am-ը գրում է․

Ես ընտրությունների մեջ չեմ մտնելու, բայց կօգնեմ իմ բոլոր գործընկերներին, որոնք գործելու են Նիկոլի դեմ, հնարավոր է՝ գնամ նրանց հանրահավաքներին, ելույթ ունենամ, ոչ թե հօգուտ իրենց, այլ ընդդեմ Նիկոլի, ես տանը չեմ նստի, սպասեմ՝ ինչով կվերջանան ընտրությունները, ոչ մի ցուցակում չլինելով՝ բոլորին կօգնեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ավելացնելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ավելի մանրամասն խոսելը, քանի որ պետք է ամեն գնով դուրս մղել   Փաշինյանին վարչապետի պաշտոնից մինչեւ նոր ընտրությունները։

«Ոչ թե փողոցով, այլ ժողովրդով է պետք փոխել իշխանությունը։ Երբ ես գործը սկսում եմ, երբեք չեմ մտածում՝ բա որ չստացվի․ պետք է անել ու վերջ», ասել է Վ․Մանուկյանը։

ՀՓՇ վարչապետի թեկնածուն հիշեցրել է, որ ԶՈւ ԳՇ հայտարարությունը ստորագրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանը, այլեւ տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, հիմա, ըստ նրա, պետք չի բանակը ներգրավել, բանակին ձեռք տալ, այլ երբ վիճակը թեժանա՝ Բանակը ինքը կորոշի՝ ինչ չափով ներգրավվել։

«Նիկոլը շատ լավ մանիպուլյատոր է, շատ լավ բլեֆչի, նա ընտրությունների  թեման մտցրեց, կուսակցությունները կամուկացի մեջ ընկան, ինչ-որ պահի նա կարող է ասել՝ չէ, փոշմանեցի։ Դու մտնում ես խաղի մեջ, որտեղ ոչինչ չես որոշում, լծակներն իր ձեռքում են, չի կարելի հակառակորդի խաղի մեջ մտնել, եթե խաղը սկսվեց՝ դա ուրիշ բան։ Բայց հիմա ինքը ուրիշ գործերով է զբաղված, այդ պատճառով եմ մերոնց ասում՝ դուք մի կենտրոնացեք ընտրությունների վրա, կենտրոնացեք Նիկոլին հանելու վրա», ասել է Վազգեն Մանուկյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել