Tert.am-ը գրում է.
Ինդոնեզիայում ավտոբուսն ընկել է ձորը, որի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, հայտնում է korrespondent.net–ը՝ հղում տալով տեղական Media Indonesia լրատվականին։
Վթարը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Սուբանգ քաղաքից դեպի Տասիկմալայ շրջանի ուխտատեղի տանող ճանապարհին, որտեղ ավտոբուսն ընկել է մոտ 20 մետր բարձրությունից։
Նշվում է, որ ավտոբուսում եղել է 62 մարդ՝ ուսանողներ, նրանց ծնողները և վարորդը: Մահացածներից բացի, 35 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 13-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում գտնված անձանցից մեկը դեռևս փնտրվում է:
Ըստ տուժածների, մեքենան, հավանաբար, արգելակների հետ կապված խնդիրներ է ունեցել. վարորդը, որը մահացածների թվում է, շրջապտույտի հատվածում կորցրել է ավտոբուսի կառավարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Bus di Sumedang jatuh ke jurang. 20 orang tewas, 3 org selamat pic.twitter.com/VNfpE68p1R
— Indonesia Most Viral (@indomostviral) March 10, 2021