Tert.am-ը գրում է.

2021-ի հունվարին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատու են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերը։ Հետաքննության ընթացքում նման եզրակացության են հանգել Հնդկաստանի հակաահաբեկչական գերատեսչությունները, հայտնել է The Hindustan Times թերթը՝ իր աղբյուրներին հղումով։

Ինչպես պնդում են փորձագետները, «Իրանն ահաբեկչություն է ծրագրել, և այն իրականացրել է տեղի շիաների միավորման ներկայացուցիչների օգնությամբ»։

«Այն փաստը, որ ռումբը ոչ մեծ հզորության էր և մարդկային զոհերի չէր հանգեցնի, հավանաբար, պայմանավորված էր բարեկամ երկրի՝ Հնդկաստանի հետ հարաբերությունները փչացնելու իրանցիների մտավախությամբ»,- հրատարակությունը մեջբերել է հնդիկ փորձագետի խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել