Starnews.am-ը գրում է.

Starnews.am-ը ողջ շաբաթ հետևել և ձեր դատին է ներկայացրել աստղերի շաբաթվա առօրյայից որոշակի հատվածներ: Այս պահին փորձենք ամփոփել անցնող շաբաթը ու հակիրճ ներկայացնել շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները:

Շաբաթվա ամփոփումը ցանկանում ենք սկսել Լիլուի կերպարանափոխությամբ։ Մինչ ԱՄՆ մեկնելը Լիլուն Հայաստանում համարվում էր ամենասեքսուալ երգչուհիներից մեկը, սսակայն ամուսնությունից հետո նա կտրուկ փոխվեց ու դարձավ շարքային մի կեն, ով առաջին հայացքից հիշեցնում էր հոգսառատ տնային տնտեսուհու։ Մենք փորձել ենք բացահայտել, թե ինչո՞ւ նա դարձավ այդպիսին և ինչ տեսք ունի նա այսօր։ Հավելենք նաև, որ իր անխնամ տեսքը Լիլուն ընդգծում է, երբ Տիկ Տոկի համար տեսանյութեր է հրապարակում։

Խոսելով կերպարանափոխությունից, պետք է նկատենք նաև երգչուհի Սրբուկի կերպարանափոխությունը, որը եղել է Լիլուին հակառակ։ Սրբուկը՝ լինելով  աղքատ ընտանիքից, որոշել է, որ եթե այսօր գումար է վաստակում ու կարողանում է որոշակիորեն լինել խնամված ու ունենալ մի քանի թանկարժեք հագուստ, ապա ճիշտ է կտրուկ համարձակ դառնալ ու սեքսուալություն պրոպագանդել և միևնույն ժամանակ խորհուրդ տալ հայ աղջիկներին՝ չվախենալ սեքսուալ լինել։ Սա մեղմ ասած քաղքենի դրսևորում է նրա կողմից։

Խոսելով սեքսուալությունից չենք կարող անտեսել այն հայտնիներին, ովքեր այս շաբաթ ամեն կերպ բացեցին իրենց բարեմասնություններն ու ներկայացրեցին իրենց հետևորդներին։ Չնայած նրան, որ շաբաթը լի էր քաղաքական թեմաներով, հանրահավաքներով և այլ իրադարձություններով, բայց նրանց համար հետույքը մնում է հետույք և այն բացելու համար հստակ ժամանակահատված նշված չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել