Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում COVID-19–ով վարակվելու և մահվան դեպքերի վիճակագրությունը մի հետաքրքիր պատմություն է, եթե այդ թվերին հավատանք: Իսկ ինչու «եթե», պատմվում է մեր հոդվածում:

Հայաստանում 2020 թվականին COVID-19 նոր տիպի  կորոնավիրուսով վարակված կանանց թիվը վարակված տղամարդկանցից շատ էր` 95279  և 66357 համապատասխանաբար։ Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում մահվան տոկոսն ավելի մեծ էր. 1673 կամ վարակված տղամարդկանց շուրջ 3%–ը, 1246 կամ վարակված կանանց շուրջ 1%–ը։ Այս մասին են վկայում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ներկայացրած թվերը։

Սակայն աշխարհում ևս նման վիճակագրություն կա, և դա «զուտ հայկական» ֆենոմեն համարել չի կարելի. կանայք ավելի են հակված կորոնավիրուսով վարակվելու, սակայն նրանք ավելի արագ են առողջանում։ Հայաստանում COVID-19–ից բուժված ամենատարեց պացիենտը 1922 թվականին ծնված մի կին է եղել։

ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն` հիվանդացածների միջին տարիքը 48,6 է, համավարակից մահացածներինը` 70,8։ 2020 թվականին մինչև 49 տարեկան պացիենտների մահացությունը կազմել է 0,13%։ Կորոնավիրուսով վարակված ամենափոքր երեխան 21 օրական էր, իսկ վարակից մահացած աղջնակը` 16 տարեկան։ Կավասակիի սինդրոմ է ախտորոշվել 18 տարեկանից ցածր 66 պացիենտի մոտ։

Առողջապահության նախարարությունից մեզ նաև հայտնել են, որ մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 893 հղի, որոնցից 3-ը մահացել են։

Համաճարակաբան, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ առողջապահության նախարարության վիճակագրությունը անհավանական և սխալ է համարում։

«Մենք չգիտենք, թե որքան են այդ թվերը համապատասխանում իրականությանը, Հայաստանում վարակման կոնկրետ որքան դեպք է եղել, մահացության հստակ տոկոս չգիտենք։ Կորոնավիրուսով վարակված հիվանդների ախտորոշումը իրականացվում է պրոֆեսիոնալ տեսանկյունից անթույլատրելի հիմքերի վրա, սկսած թեստերից։ Իսկ այն, որ Հայաստանում օրենք են ընդունել, համաձայն որի արգելվում է կորոնավիրուսով վարակվածների դիահերձումը, նշանակում է, որ մենք երբեք չենք իմանա, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը։ Բոլորին անխտիր` և՛ սպանվածներին, և՛ վթարի ենթարկվածներին նրանք կարող են վիրուսի զոհ համարել», – պարզաբանեց Գրիգորյանը։

Հավելենք, որ հենց աշնանն առողջապահության նախարարությունը սկսեց  չհրապարակել կորոնավիրուսից մահացածների տվյալները` այն «ոչ նպատակահարմար» համարելով, սակայն Հայաստանում այդ վիճակագրությունը հրապարակվում էր վարակի տարածման առաջին իսկ օրից։

«Վիրուսներն իրենց տարածման գագաթնակետին են հասնում հոկտեմբեր,  նոյեմբեր ամիսներին։ Եթե համեմատենք 2020 թվականի թվերը 2018 և 2019 թվականների տվյալների հետ, կնկատենք, որ առանձնակի փոփոխություն չի եղել։  Երկրորդ, երրորդ ալիքի մասին հայտարարությունները պետության հասարակ մանիպուլյացիաներ են` ընդդիմությանը լռեցնելու համար», – ասաց նա։

Նա հայտարարեց, որ ինքն ու իր գործընկերները հիմնավոր կասկածներ ունեն, որ կորոնավիրուսի վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի վիճակագրությունը համակարգվում է «Կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագրով» ԱՄՆ ՊՆ սպառնալիքների նվազեցման գործակալության հետ համագործակցության միջոցով։

«Անկախ նրանից, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը համեմատաբար ավելի բարձր արդյունավետություն ցուցադրեց COVID-19–ի դեմ պայքարում, ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս ձեռք բերել ամերիկյան Pfizer պատվաստանյութը։ Այսինքն` չի բացառվում, որ կորոնավիրուսի թվերը մեր երկրում նկարում են, պատվաստանյութը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ իրացնելու համար», – նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը արդեն սերիական արտադրության է հանված։ Փորձաքննությունների տվյալներով` «Սպուտնիկ V»  պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլը 91,6% արդյունավետություն է ցույց տվել։ 2021 թվականի հունվարի վերջին հայտնի դարձավ, որ «Սպուտնիկ V»–ով պատվաստված Գամալեայի անվան կենտրոնի աշխատակիցների մոտ իմունիտետն արդեն 9 ամիս է պահպանվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել