Ոչ մի օտար նվաճող այսպես անխնա, այսքան թշնամաբար ու այսկերպ օտարավարի չի ասպատակել հայոց հողը, քանդել նրա տունը, խոցել նրա ազգային ոգին ու պղծել նրա արժեքները, որքան դա արեց ու դեռ անում է այս սևումուր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ մղվող պայքարն իր էությամբ մաքուր ազգային-ազատագրական պայքար է: Կամ հայ ազգը վերանվաճում է իր ճակատագրի տերը լինելու աստվածային իրավունքը կամ ընկղմվում է օտար տիրապետության, արյան ու խավարի այս հորձանուտում՝ թերթելով իր պատմության վերջին էջն ու հայոց սուրբ հողը դարձնելով իր ապագա սերունդների համար՝ հիշողություն, իսկ հարևանների համար՝ արոտավայր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել