Sputnik Armenia-ն գրում է.

Մեքենայից դուրս գալով ՝ ադրբեջանցին կանգնել է ականի վրա և զոհվել պայթյունի հետևանքով։

33-ամյա Բախտիար Մահմուդովը ականի վրա պայթել է ոչ թե Մատաղիսում, այլ Թալիշ գյուղում։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

Նշվում է, որ Մահմուդովի հետ եղել է նրա ազգականը ՝ Էլշան Աբասովը, որն արդեն հարցաքննվել է դատախազության աշխատակիցների կողմից։

«Պարզվել է, որ տղամարդիկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի մուտք են գործել Թալիշ գյուղի տարածք: Մեքենայից դուրս գալով` Մահմուդովը կանգնել է ականի վրա և զոհվել պայթյունի հետևանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայում քրեագետները փորձաքննություն են իրականացնում։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին էլ ադրբեջանական ԶՈւ փոխգնդապետ Քյամիլ Դունիևն էր Մատաղիսում պայթել ականի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել