Armsport.am-ը գրում է․

«Պորտուի» դարպասապահ Ագուստին Մարկեսինը գոհունակություն է հայտնել ՉԼ 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակի առթիվ։

«Շատ գոհ եմ մեր թիմային աշխատանքից։ Մենք ցույց տվեցինք, որ գերազանց թիմ ենք, որ մրցակիցը պիտի հարգի մեզ, որ ոչ ոք չպետք է թերագնահատի մեզ։  Այսօր մենք ցույց տվեցինք, որ այստեղ խաղում ենք մեծ նպատակների հասնելու համար»,- Մարկեսինի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Թուրինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել