Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է 2018-ին արյան արնազեղում տանելու հետ կապված ապրումների մասին։

«Ամենից շատ վախենում էի հիշողությունս կորցնել ուղեղի արնազեղումից հետո։

Այս ֆիլմը ստեղծելու ժամանակ ես կարող էի վերադառնալ կյանքի ամենակարևոր պահերին՝ լավ ու վատ։ Այն, որ այս ֆիլմի ռեժիսորն իմ տղան՝ Ջեյսոնն է, ինձ համար ապահովում է անկեղծ ու ինտիմ պատմություն»,-Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Մասնագետը մեկնաբանություն է հնչեցրել կապված «Սըր Ալեքս Ֆերգյուսոն․ երբեք մի՛ հանձնվիր» անունով դոկումնետալ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021-ի մայիսի 27-ին։  Ֆիլմը նվիրված է մասնագետի կյանքին ու աշխատանքին։

Ֆիլմը, որը ցուցադրվելու է կինոթատրոններում ու Amazon Prime-ով, բաղկացած է արխիվային կադրերից, ինչպես նաև նրա կնոջ՝ Քեթիի, երեք որդիների ու նրա հետ աշխատած նախկին ֆուտբոլիստների վկայություններից։

2018-ի մայիսի 5-ին Ալեքս Ֆերգյուսոնը շտապ վիրահատության էր ենթարկվել՝ կապված ուղեղի արնազեղման հետ ու մի քանի օր գտնվում էր Սոլֆորդի Արքայական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել