Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որը հիմա մարզում է «Ալ-Սադդը», հերթական անգամ խոսել է կատալոնական ակումբը գլխավորելու հավանականության մասին։

«Հիմա ես «Ալ-Սադդում» եմ, ու ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես Քաթարի լավագույն ակումբում եմ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Բոլորը իմ մեջ տեսնում են «Բարսելոնայի» գլխավոր մարզչի։ Չեմ ուզում թաքցնել, ես հույս ունեմ, որ դա կլինի։ Ես կարող եմ ասել շատ անգամ, որ ես միշտ հարգանքով եմ վերաբերվում ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին ու ակումբին, որը հիմա բավականին մրցունակ է։ Թիմին լավագույնն եմ ցանկանում։

Հիմա ընտրություններ են։ Տեսնենք, թե որ թեկնածուն կհաղթի։ Իհարկե, դա պատրանք, որ ես շուտով մարզելու եմ «Բարսելոնան»»,-Չավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չավին 2019 թվականից է գլխավորում «Ալ-Սադդը»։ Ակումբի հետ պայմանագիրը թույլ է տալիս իսպանացի մասնագետին հեռանալ «Բարսելոնա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել