Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան այսօր հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական թիմից 13 մրցաշրջաններից հետո։

Ալաբայի հաջորդ թիմը լինելու է «Ռեալ Մադրիդը»։ Այս մասին իր կայքում հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Աղբյուրի փոխանցմամբ կողմերը արդեն վերջնական համաձայնության են եկել։

Տեղեկության համաձայն՝ Ալաբան «արքայական» ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։Հիշեցնենք, որ Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ու նա ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվելու «Ռեալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել