««Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ» -ը նահանջում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ:

Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ» -ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է:

Հայաստանի մյուս՝ խոշոր հանքարդյունահանող ընկերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ» -ը զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե 2019 թվականին ընկերությունը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն 344 հազար դրամի հարկ ու տուրք, ապա 2020-ին այդ վճարումները կազմել են 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել