Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն մեկնաբանել է Դոնեցկի «Օլիմպիկի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում նշանակվելը։

«Ես իմ պրոֆեսիոնալ կարիերան սկսել եմ Դոնեցկում։ Հիմա այստեղ եմ, որ արդեն մարզչական ուղիս սկսեմ։ Իհարկե, հասկանում եմ, որ «Օլիմպիկը» «Մետալուրգը» չէ, բայց ես լավ էի հիշում, թե մարդիկ որքան բարյացկամ ու բաց են Դոնեցկում։

Եթե անկեղծ, նույնիսկ գործակալս էր զարմացել, երբ իմացավ, որ ուզում եմ հենց Ուկրաինայում մարզչական կարիերա սկսել, բայց ես հաստատակամ էի իմ որոշման մեջ։ Ուրախ եմ, որ «Օլիմպիկի» մարզիչն ընդառաջ եկավ ու թույլ տվեց, որ միանամ թիմին։

Իգոր Կլիմովսկին փորձառու մասնագետ է։ Ես էլ վստահ եմ, որ կարող եմ օգտակար լինել «Օլիմպիկի» ֆուտբոլիստներին որպես պրոֆեսիոնալ ու ավագ ընկեր։ Աշխատելու ոգևորությամբ լի եմ ու մոտիվացված եմ սովորելու»,- Տուրեի խոսքերն է փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել