Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Դավիդ Բետոնին «Ալավեսի» դեմ խաղի նախախաղային ասուլիսին փոխարինել է Զինեդին Զիդանին, որը վարակվել է կորոնավիրուսով։

«Ես խոսել եմ նրա [Զիդանի] հետ այս առավոտ, ու նա իրեն շատ լավ է զգում։ Բայց նա տխուր է, որ մեզ հետ չէ։ Զիդանը ֆիզիկապես մեզ հետ չի լինելու, բայց նա խաղի ժամանակ հետևելու է մեզ ու աջակցելու է խաղացողներին՝ օգնելով բոլորիս»,-Բետոնիի խոսքն է մեջբերում Marca-ն։

Բետոնին խոսել է նաև Սերխիո Ռամոսի ու Դանի Կարվախալի առողջական վիճակի մասին․

«Ինչ վերաբերվում է Սերխիո Ռամոսին, ապա նրա վերականգման գործընթացը շարունակվում ու ու նա չի լինելու մեզ հետ վաղը։ Դանի Կարվախալը թեթև մարզում ունեցել, բայց նա նույնպես վաղը մեզ հետ չի լինելու»,-ասել է Բետոնին։

Բետոնին անդրադարձել է նաև Էդեգորի հնարավոր տրանսֆերին․

«Մարտինի հետ տեղի ունեցողը մի բան է, որի մասին ես լավ տեղեկացված չեմ։ Ես մարզչի օգնականն եմ, ու կան բաներ, որոնց ես մոտիկից չեմ հետևում։ Այնպես որ, ես չեմ կարող հստակ բան ասել։ Նա կազմի կարևոր ֆուտբոլիստ է, ու տեսնենք, թե ինչ կլինի նրա հետ առաջիկա օրերին»,-ասել է Բետոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել