Tert.am-ը գրում է․

Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել պատերազմին մասնակցած քաղաքացիներ, նրանք նշում են, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Նրանք Պաշտպանության նախարարությունից պահանջում են, որ իրենց հստակ տեղեկություն տրամադրվի, թե երբ են աշխատավարձերը տրամադրվելու:

Կամավոր Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ երբ տեղեկացել է, որ պատերազմի մասնակցած անձանց գումար են տրամադրում, դիմել է Պաշտպանության նախարարություն, Կառավարություն, սակայն  հստակ պատասխան չի տրամադրվել.

«Կամավոր մեկնել ենք պատերազմական գոտի, այստեղ ինձ հետ են նաև մոբիլիզացիոն զորքերի տղաները, կան նաև կամավորներ, մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինի՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում: Գիտեինք, որ դրամական փոխհատուցում է տրվում, դիմել ենք մեր հրամանատարությանը, սակայն ստույգ պատասխան չեն տվել, դիմել ենք ՊՆ, մեզ դիմավորել է գնդապետ Արա Առաքելյանը, ասաց, որ դեկտեմբերի 30 -ին մեր գումարները կփոխանցվեն, սակայն չեն փոխանցվել: Կրկին կապ ենք հաստատել իր հետ, ասել է, որ փաստաթղթերի հետ է խնդիրը, ասել ենք՝ ո՞ւմ դիմենք, ասեց՝ դիմեք Հայաստանի վարչապետին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել