Իտալացու երգերը բոլորս ենք սիորւմ` քիչ, թե շատ: Չելենտանոն վաղուց միայն Իտալիայինը չէ: Համամարդկային Ադրիանոյի երգացանկի ամենազդեցիկ երգն է: Թարգմանությունը իմ ամենասիրելի զբաղմունք է, հատկապես, երբ իտալերենից է: Չգիտեմ` ոնց է ստացվել:
Ես էլ չգիտեմ` ինչ անեմ առանց քեզ:
Ինձ արդեն տհաճ է նույնիսկ ծովը,
Ու դու էլ մի քիչ:
Զգում եմ, որ ընկնում եմ
Առանց ձկների ակվարիումի մեջ
Հենց այն պահին, երբ
Ռադիոյով հաղորդում են`
Այնտեղ ներքևում`
Աշխարհում դրությունը խաղաղ չէ:
Ես էլ չեմ կարողանում քայլել
Առանց թեյի կամ սուրճի:
Ինձ տհաճ է լողալը,
Ես էլ չեմ կարողանում ջրի երեսին մնալ:
Զգում եմ, որ թաթախվում ես իմ հուսահատության մեջ
Քանզի ներքևում`
Աշխարհում այդպես էլ խաղաղություն դեռ չկա:
Ես էլ չգիտեմ` ինչ անեմ,
(Նոն սո պյու կոզա ֆառե)
Ես էլ չգիտեմ` ինչումն է բանը:
(Նոն սո պյու կոզա չե)
Չգիտեմ` ինչ անեմ,
Չգիտեմ` ինչումն է բանը:
Ես էլ չգիտեմ` ուր եմ,
Առանց քեզ անհայտ է իմ գտնվելու տեղը:
Ես էլ չեմ կարողանում ջրի երեսին մնալ:
Տհաճ է նույնիսկ ծովը:
Զգում եմ, որ ընկնում ես (ի՞նչի համար է դա պետք)
Առանց ձկների ակվարիումի մեջ (ի՞նչ անեմ ես)
Հենց այն պահին, երբ
Ռադիոյով հաղորդում են (ի՞նչի համար է դա պետք),
Որ ներքևում`
Աշխարհում այդպես էլ խաղաղություն դեռ չկա:
Ես էլ չգիտեմ` ինչ անեմ,
Ես էլ չգիտեմ` ինչումն է բանը:
(Battiato)
Էս եղանակը ավելի տանելի է,
Երբ հետդ աղջիկ կա,
Հասկանո՞ւմ ես ինձ:
(Celentano)
Խնդիրը ռադիոյի է մեջ,
Այն ռադիոյի, որ չի դադարում
Ու շարունակում է մեզ ասել միևնույն բանն արդեն այսքան երկար տարիներ:
(Sangiorgi)
Ու նույն բանն ամեն տեղ է`
Ամերիկայում, Արևելքում, Ռուսաստանում, Եվրոպայում
(Jovanotti)
Դեռ ինչքա՞ն պետք է աշխարհը ձևացնի,
Որ չի լսում ներքևից գիշեր ու ցերեկ լսվող ճիչերը:
Որովհետև այս ամենը երբեք չի դադարում:
(Celentano)
Որովհետև նրանք չեն լսում:
(Jovanotti)
Որովհետև այս ամենը երբեք չի դադարում:
(Celentano)
Հա, չեն լսում:
(Jovanotti)
Ի՞նչ անենք:



