Tert.am-ը գրում է․

Ռուսական Независимая Газета-ն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ծրագրերին և ցուցաբերած ցածր արդյունքներին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ընթացքում նախանշել է 2022 թվականի մակրոտնտեսական հարցերի շարք: Նա այս տարին անվանել է Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի:

«2020 թվականը շատ դժվար տարի էր, այդ թվում ՝ տնտեսապես, պատերազմի և համավարակի պատճառով: Մենք պետք է ձևակերպենք այն միջոցառումները, որոնք մեզ թույլ կտան հաղթահարել դժվարությունները», - ասել է Փաշինյանը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է վերականգնել իրավիճակը, որը Հայաստանում զարգացել էր մինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

«Մենք պետք է հստակ հայտարարենք, որ 2021 թվականը շրջադարձային կլինի ... Սա կլինի մեր տնտեսական հավակնությունների վերականգնման տարի»,-ասել է  Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել