Ծանոթներիցս մեկը ժամանակի մի իրական դեպք էր պատմել։ Գյուղերից մեկում, անունը չեմ նշում, Սովետի ժամանակ մի մարդ շատ գեղեցիկ կին է ունենում, ու սաղ գյուղի աչքն այդ կնոջ վրա է լինում։
Մի օր, երբ այդ մարդը տանը չի լինում, հարեւանը մտնում է իրենց տուն ու կնոջը մոտիկից շփվելու առաջարկ է անում։ Կինը հրաժարվում է ու հետո դեպքի մասին պատմում է ամուսնուն։ Ամուսինն էլ դատի է տալիս։
Դատավորը գալիս է գյուղ, եւ կլուբում դատն է սկսվում։ Քանի որ դատի հանդեպ մեծ հանրային հետաքրքրություն է լինում, գյուղացիների մեծ մասը դատի ավարտին դրսում է սպասում։ Դատը ավարտվելուց հետո, երբ այդ մարդը դուրս է գալիս, գյուղի բոմոնդը թափվում է գյուղացու վրա ու հետաքրքրվում արդյունքից։
Գյուղացին պատմում է, որ, դե, դատավորն ասաց, որ դրա համար դատ չի հասնում, այ եթե առաջարկի ժամանակ ֆիզիկական հպման փորձ լիներ, այլ բան, կամ եթե մի չորս անգամ նման առաջարկ լիներ, ապա դա կորակավորվեր որպես հետապնդում, ու դրա համար հոդված կա։ Գյուղացին ասում է, որ.
- Պրոստը մի անգամ առաջարկ ա արել ու հլը երկու անգամ էլ առաջարկ անելու իրավունք ունի։
Ալիեւի պահանջների ու լկտիության վերաբերյալ մեր մերժված Մղձավանջի բոլոր բացատրություններն այդ գյուղացու տրամաբանության մեջ են, ու պարզվում է, որ Հայաստանում լիքը մարդ նույն տրամաբանության մեջ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել