Panorama.am-ը գրում է․

«Պետք է որոշակի իրավական գնահատական տալ մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, բայց ոչ պակաս կարևոր է, որ մենք կարողանանք ձևավորել իրավաբանների խումբ, որը կկարողանա նաև հավաքագրել փաստերն ու իրավական գնահատական տալ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին՝ իրենց հնարավոր միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովում «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքների, պետական դավաճանության հանցակազմի համատեքստում»։

Բանախոսներից «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ պետական դավաճանության մասին խոսվում է վերջին 50-60 օրերեին գրեթե ամեն օր, որը պետք է ստանա քրեաիրավական գնահատական, հավելելով, որ պետական դավաճանությանմասին առաջին հաղորդումը ներկայացրել է նոյեմբերի 25-ին, որում ներառված էր վերջին երկու տարիներին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների փաստագրական ամբողջ համադրությունը։

Ղազինյանը ներկայացրեց, ինչպես ինքն ասաց, պետական դավաճանության այն էպիզոդները, որոնք մինչ այժմ այնքան չեն քննարկվել․ առաջինը ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է, որը տեղի ունեցավ պատերազմի առաջին ժամերին, փոխվեցին օրենքներ, տուգանքներ սահմանվեցին նրանց նկատմամբ, որոնք պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն կտրամադրեին, ինչպես նաև քրեորեն հետապնդելի դարձավ ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ անցկացնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել