Armsport.am_-ը գրում է․

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի Աշխարհի չեմպիոն, «Բարի կամքի» դեսպան Յուրի Ջորկաեֆը որոշել է Սուրբ Ծննդյան տոնն այս տարի նշել արցախցի երեխաների հետ:

Երեխաները հետաքրքիր ժամանակ կանցկացնեն լեգենդար ֆուտբոլիստի հետ, նաև կստանան նվեր պլանշետներ, որոնց օգնությամբ նրանք կմասնակցեն հեռավար դասերի:

«Մոտ երկու ամիս է Ֆրանսիայի կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում հայերին: Նախագահ Մակրոնն անձամբ է օգնում լոգիստիկ հարցերում: Հայաստանում եղել եմ դեկտեմբերին, այցելել եմ հիվանդանոց: Որոշեցի վերադառնալ Հայաստան Սուրբ ծննդին:

Ինձ համար շատ կարևոր է մոտ լինել հայ երեխաներին, աջակցել նրանց: Ֆրանսիան և Հայաստանը մշտապես լավ հարաբերություններ են ունեցել: Մենք անակնկալ ենք պատրաստել Արցախի երեխաների համար: Իմ այցը միտված է նաև կրթության զարգացմանը»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը «Լուրերի» հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել