Բերանով են ասում՝ Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, 73 զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
Ու սա պատերազմի ավարտը արձանագրող համատեղ հայտարարությունից մեկ ամիս հետո տեղի ունեցած երկօրյա մարտերից հետո։
Մեկ չէ, երկուս չէ, 10 զինծառայող չէ... խոսքը 71 մարդու կյանքի ու ճակատագրի մասին։
Գերիների՝ անվերջ թվացող տեսանյութերի, լուսանկարների մասին դեռ չեմ խոսում. ու այս ամենը հրադադարի հայտարարությունից հետո։
Լավ, էս բարդակապետությունը ինչքա՞ն է ձգվելու, սրանց աջակցողները ի՞նչ երեսով են այս ամենին հետևում և շարունակում պաշտպանել ու պաշտպանվել։
Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել