News.am-ը գրում է․

Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը փակած սյունեցիներին Վահանավանքի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը համոզում է ճանապարհը բացել, բայց չի ստացվում։

«Նոյեմբերի 9-ին մեր աչքերով տեսանք, կարդացինք,  որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց էսօր փաստացի տեսնում ենք այն, ինչ չէր ասվում։ Մենք հասարակություն ենք, բա չիմանա՞նք՝ ինչի՞ է էդ պայմանը խախտվում։ Միգուցե վաղն էլ գան ասեն՝ ընկերներ, էս սահմանը սենց չի, սահմանը կայարանից հետո է, բա մենք որտե՞ղ ապրենք։ Վստահ եմ, որ Ձեզ էլ էդ հարցը հետքրքրում»,- դիմելով Տեր Հորն ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մի տղամարդ։

Քահանան հարց ուղղեց, թե ո՞վ է ասում, որ այդ տարածքը մերը չի, ակցիայի մասնակիցն ասաց, որ ինքը նման բան չի ասում, հակառակը պնդում է՝ տարածքը մերն է։

«Բա, եթե մերն է, ինչո՞ւ եք ճանապարհը փակել»,- հարց ուղղեց քահանան։

Ի պատասխան ակցիայի մեկ այլ մասնակից ասաց․ «Մեր զինվորներին, կամավորներին մեր դիրքերից, տարածքից հանում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել