ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին պաշտոններից ազատելու մասին։

Նախագահի հրամանագրերով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ԱԻ նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել