News.am-ը գրում է․

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից:

Դատարանը քննում էր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։

Նրան դիմավորելու էին եկել իր համակիրները, որոնք ծափահարություններով դիմավորեցին Վանեցյանին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակն իրեն երեք օրով անազատությունից զրկելն էր, ինչը, սակայն չստացվեց։

«Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը։ Եվ իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն քաղաքական կուսակցական ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ։ Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակն ու արդարացի որոշում կայացրեց»,- ասաց Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել