Factor.am-ը գրում է․
Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։
Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց. «Ես չեմ կարող տեղեկություն տալ՝ առավել ևս հեռախոսով»։
Հստակեցնող հարցին՝ Աբազյանը շարունակո՞ւմ է դեռ բժշկական կենտրոնում գտնվել, Միքայել Ադամյանն արձագանքեց. «Ես հրահանգ ունեմ հարցերի չպատասխանել»։ ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ թեմայի շուրջ փոխանցեցին. «Չենք կարող ասել»։
Նարեկ Կիրակոսյան
Նյութի աղբյուր՝ https://factor.am/308403.html?fbclid=IwAR3dIW1FQy6ZfOTnr3D-UlHFM10N7VJr0wk7mDxN2zW_cVH3ivZc3hFHMfA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել