2 տարի, 24 ամիս, 730 օր, 17.520 ժամ սպասելու եմ քեզ, սիրելու եմ անսահման ու անդադար անունդ սրտումս եմ պահելու, որ հասնենք իրար
Կարոտել եմ քեզ, միակս ... (((
Իմ արև, իմ սիրտ, իմ կյանք, իմ հույս, իմ անբացատրելի, իմ միակ ... իմ ամեն ինչ, բառերս ուժ չունեն այդքան, որ նկարագրեմ կարոտիս չափը... Իմ տիեզերք, ինձ ամբողջություն դարձնող միակ լրացում, մտքիցս անգամ մի վայրկյան դուրս չես գալիս, կարոտում եմ ու սիրում եմ ամեն օր ... երեկվանից ավելի ... Չգիտեմ, թե առանց քեզ ինչպես եմ դիմանալու, ինչպես եմ հաղթահարելու այս դժվարին օրերն առանց քեզ: Դեռ երկար պետք է սպասեմ քեզ, բայց լավ գիտեմ, որ սիրում ես ինձ, իսկ ես՝ քեզ: Այլևս ոչինչ չի կարող բաժանել մեզ… Ես հաստատ գիտեմ: Մեր սրտերն Աստված է միացրել, ես հավատում եմ, որ Նա կպահպանի Իր ստեղծածը՝ մեր միությունը:
2 տարի առաջ էր, այս նույն օրը՝ 31.07.2011…այնքան պատահական, այնքան միամիտ ծանոթություն, որի մեջ անսահման անկեղծություն կար: Ուղղակի ծանոթներ էինք, հետո մտերիմներ, ժամանակ անց` առանց իրար ապրել չցանկացող մարդիկ: Հիշում եմ մեր ամենօրյա խենթ խոսակցությունները, ջերմությունն ու կարճատև կռիվները: Մեծ ուրախությամբ ու սիրով եմ լցվում՝ մեր անցյալը հիշելիս: Ավելի երջանիկ եմ զգում ինձ հիմա, քանի որ իրարից նեղացած լինելուց, իրար հետ չխոսելուց, «հպարտ» ձևանալուց հետո էլ անգամ իրար սիրում ենք ու սիրելու ենք՝ դժվարությունները հաղթահարելով :
Այսօր՝ 31.07.2013, կրկին սիրում եմ քեզ, կրկին նույն սիրով երջանկացնում ես ինձ… Անցյալն ու ներկան ինձ ապացուցել են, որ դու կաս, ամենևին էլ երազ չես եղել, այլ իրական մի սեր, որ պիտի երջանկացնի ինձ, ուժ տա, որ պայքարենք միասին ու հասնենք մեր բաղձալի երազանքին: Ես գիտեմ, որ գալու է այն օրը, որ մենք նայելու ենք երկնքին ու նրան ականատես ենք դարձնելու մեր երջանկությանը:
Դու ես այն միակը, որին պետք է սեր տամ, որից էլ սեր ստանամ, անվերջանալի երանելիության մեջ լինեմ: Պետք է սպասեմ քեզ, ինչքան հարկավոր է, պետք է սիրեմ՝ կարոտը սրտումս լուռ պահած, մեր երազանքները աչքերումս թաքցրած, քեզ հոգումս ամուր պահած պիտի սպասեմ, որ անցնեն օրերն ու վերջապես կողքիս լինես … միշտ:
Պետք է բռնեմ ձեռքդ ու քայլեմ՝ գիտեկցելով, որ միայն իմն ես ու տանելու ես ինձ միայն կանաչ ճանապարհով: Դու ես այն միակը, որին արժանի եմ համարում «կյանքի կես» ու «երեխաներիս հայր» կոչելու: Պետք է ուղղակի ապրեմ քեզանով, քանզի դրանից առավել ինձ ոչինչ հարկավոր չէ՝ լիարժեք զգալու համար:
Ես հավատում եմ մեր ապագային: Հավատում եմ մեր սիրուն, քանի որ այն է ինձ ապրեցնում:
Սիրում եմ քեզ: Իմ հույս, իմ լույս, իմ բերկրություն ու իմ մաքուր սիրո աշխարհ:
ԴՈՒ ինձ համար շա՜տ կարևոր ես, ԻՄ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ …
ԵՍ ԿԱՐՈՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել