Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»:
Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս: Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը:
Ու թող պատմությունը հիշի՝ ինչպես էին հայրերն անտանելի ցավի միջից հայտնում որդու կորստյան գույժը:
Անմահացածներ ջան, ձեր չապրած կյանքին մեռնեմ, երանի ապրեիք: Մեր կյանքը էլ կյանքի նման չի լինի առանց ձեզ, բայց հաջորդ կյանքերը ձեզ են լինելու պարտական: Ապրեցնողներ ջան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10159156147669026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել