Panorama.am-ը գրում է․

Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն (Director for Special Research) Նեյթ Շենկանն ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղում  Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային։

«Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիստ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը դա չեն դիտում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,-գրել է Շենկանը։

Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են Ադրբեջանի հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: 

Հայաստան էր ներթափանցել նաև չորս ԱԹՍ, որոնք ոչնչացվել էին ՀՕՊ համակարգերի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել