Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Այս մասին  իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,- գրել է նա։

Ավելի ուշ վարչապետը հայտնել է, որ ևս չորրորդը ևս խոցվել է։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա:

Նշենք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանի և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում, մասնավորապես Աբովյան քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, որոնք խուճապի պատճառ են դարձել քաղաքացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել