Tert.am-ը գրում է․

Ծանոթացել ենք հայտարարությանը, սակայն դրա Հայաստանի դիրքորոշումը ավելի ուշ կներկայացվի: Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, որով կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները:

«Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահության երկրների բարձր ղեկավարների հետ, մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի համախագահների ձևաչափն է  և առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկած քայլերն են, ի վերջո՝ կրակի դադարումը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից հանդիպման կազմակերպման առաջարկին՝ Աննա Նախդալյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում ՌԴ մեր գործընկերների դերը 1994-1995 թվականներին հրադադարի հաստատման գործում, ուշադրությամբ հետևում և ողջունում ենք համանախագահ երկրների կառուցողական ներգրավվվածությունն այս գործընթացում, բայց ներկա դրությամբ որևէ հանդիպման անցկացման վերաբերյալ տեղեկություն չունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել