Armsport.am-ը գրում է.

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի։ Ակումբը մտադիր է 100 միլիոն եվրո խնայել։ 

Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբում նոր ֆուտբոլիստ գնելու մասին կսկսեն մտածել այն ժամանակ, երբ երկրպագուները վերադառնան ստադիոն։ Դա կարող է լինել հունվարին։

Ավելին, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ներկայիս կազմը բավականաչափ մրցունակ է ու կարող է պայքարել բոլոր մրցաշարերում հաղթանակի համար։

Հաղորդվում է, որ «Ռեալը» ձեռք չի բերի նաև Էդինսոն Կավանիին, ում ծառայությունները առաջարկվել էին մադրիդյան թիմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել