Armsport.am-ը գրում է.

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի մասին:

«Ես Մեսսիի հետ չեմ պատերազմել: Ես նույնը կանեի մեր առաջնության ցանկացած այլ ֆուտբոլիստի համար: Որպես լիգա՝ մեր պարտականությունն է պաշտպանել օրենքի գերակայությունն ու արդարությունը: Պետք է հարգել պայմանագրերի կետերը անկախ նրանից՝ ձեր անունը Մեսսի է, թե Պեպիտո Պերես:

Ես առանձնահատուկ սեր ունեմ Լեոյի նկատմամբ, պաշտում եմ նրան: Սա մեր ֆուտբոլի վերջին 20 տարիների պատմությունն է: Ինչպե՞ս կարող ես նրա դեմ պատերազմել: Ես շեշտում եմ, որ ես պարզապես ուզում էի, որ պայմանագրերը հարգվեն:

Չնայած նրա փաստաբանները այլ բան են ասում, նրա պայմանագիրը թափանցիկ է: Պարբերության սխալ մեկնաբանությունը հանգեցրեց սխալի: Ի վերջո, ուրախություն է պատճառում մեզ, որ Մեսսին որոշեց խուսափել իրավական բախումներից և կշարունակի խաղալ իր կյանքի թիմում», – մեջբերում է Տեբասին Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը մերժել էր արգենտինացի ֆուտբոլիստի հեռանալու խնդրանքը՝ մեջբերելով այն փաստը, որ պայմանագրում նշված կետը, որը նրան թույլ է տալիս ժամանակից շուտ խզել պայմանագիրը, այլևս ուժի մեջ է: Լա Լիգան հրապարակայնորեն պաշտպանել է «Բարսելոնայի» դիրքորոշումը՝ շեշտելով, որ Մեսսին ստիպված կլինի ակումբին վճարել 700 միլիոն եվրո փոխհատուցում, եթե ցանկանանում է շուտ հեռանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել