Բարիության դեֆիցիտ. Այս նկարը վառ ապացույցն է այն փաստի, որ նույնիսկ կենդանիների մոտ մտահոգություն է առաջանում, երբ իրենցից մեկը հիվանդանում է: Վերջերս գիտնականները փորձեր են կատարել աշխարհի տարբեր գազանանոցներում և եկել են այն եզրահանգման, որ երբ կապիկները տեսնում են, որ իրենց ընկերը վատառողջ է, մի պահ հրաժարվում են սնվելուց և իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են հիվանդ կապիկի վրա: Նրանք ամեն կերպ փորձում են օգտակար լինել իրենց ընկերոջը, նրանցից ոմանք նույնիսկ իրենց հասանելիք բանան են փորձում տալ հիվանդին: Նրանք այդպես իրենց կարեկցանքն են հայտնում այնքան ժամանակ մինչև իրենց ընկերը չի առողջանում: Հարց է առաջանում. իսկ մենք ինչպե՟ս ենք վերաբերվում մեր խոցելի խմբերին (անապահովներին, հաշմանդամներին), ինչպե՟ս ենք մեզ զգում, երբ տեսնում ենք, որ մեր կողքի հարևանը անբժշկությունից հալ ու մաշ է լինում, հարց է առաջանում, ինչպե՟ս ենք մեզ զգում, երբ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիները սոված են քնում: Մեր երկրում փառք Աստծո սկսվել է նոր ավանդույթի ձևավավորում, երբ ինքնաբուխ շարժումները սկսում են բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին: Պահն է եկել, որպեսզի մենք սոցիալական խնդիրները չառանձնացնենք ըստ խավերի, անապահովի խնդիրը չպետք է լինեն միայ իրենցը: Մենք պետք է բարիության դրսևորման նոր էտապ սկսենք, դա է միասնության միակ երաշխիքը:
Հ.Գ. «Հայ մարդը չպետք է աղքատ լինի», «Հարուստները պետք է ամեն ինչ անեն աղքատներին այս վիճակից դուրս բերելու համար»...Սրանք պետք է դառնան բոլորիս ամենօրյա կարգախոսները: