Թզի չիր գրեթե բոլորն են սիրում։ Այն ունի յուրահատուկ համ և բույր։

Սակայն այդ ամենը վայելելու համար, նախ պետք է այն որակով պատրաստել։

Xohanoc.am-ը ներկայացնում է թզի չրի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը։  

Բաղադրամասեր  

3 կգ թուզ,

1 բաժակ ջուր,

800 - 1000 գրամ շաքարավազ,

1 փոքր թեյի գդալ կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը

Թուզը լվացեք, մաքրեք ՝ հեռացնելով կանաչ կեղևը։ Պատրաստեք օշարակը։   Հենց եռա օշարակը, սպասեք 7-8 րոպե և մրգի հատիկները լցրեք օշարակի մեջ։ Եփեք 7-8 րոպե և անջատեք կրակը։

Թողեք այն մնա 10 ժամ և կրկին եփեք։ Հանեք կրակից, դրեք սինիի մեջ, գեղեցիկ տեսք տվեք մրգին և չորացրեք 3-4 օր։

Շատ համեղ և գեղեցիկ չիր է ստացվում և ամենակարևորը ՝ բաց գույնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել