Shantnews.am-ը գրում է․

Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է ամենագնացին: Վթարի հետևանքով չորս մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով ՝ պատահարը տեղի է ունեցել անցած գիշեր Պոչեոն քաղաքում: Բախումից հետո մեքենայի չորս ուղևորները ՝ բոլորը Հարավային Կորեայի քաղաքացիներ, տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Ամերիկացի մեկ զինովորական թեթև վնասվածքներ է ստացել:

Դեպքի պատճառները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել