Pastinfo.am-ը գրում է․

«Փոխքաղաքապետի հարցը քննարկվելու է ավագանու նիստում։ Թեկնածուի անունն  արդեն մամուլում շրջանառվել էր, նա ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է։ Չգիտեմ ինչ մասնագիտական ունակություններ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ քաղաքային ոլորտը բավականին բարդ  է։

«Զարմանում եմ, որ խմբակցության ներսից մարդ չհատկացրեցին, որովհետև կային մարդիկ, որոնք ակտիվ  ավագանու անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս և  նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, բայց հանեցին ավագանուց։ Հիմա ես կպատկերացնեի, որ հաջորդ փոխքաղաքապետը պետք է լինի ավագանու անդամ, որ գոնե ոլորտը երկու տարի վիզուալ պատկերացնում է։ Բայց տեսնենք, կանխակալ չմոտենանք»,- եզրափակեց Խաժակյանը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, թե փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանը հանդիպում է ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:  Սերգեյ Ներսիսյանը 29 տարեկան է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է, մասնագիտությամբ ֆինանսիստ և փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը ևս ֆինանսական բլոկն էր համակարգում: Փոխքաղաքապետի ընտրությանը տեղի կունենա սեպտեմբերի 8-ի ավագանու նիստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել