Armsport.am-ը գրում է․

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը բանակցություններ կանցկացնի՝ «Ութի եզրափակչի» ձևաչափը պահպանելու համար, որը կիրառվել է համաճարակի պատճառով ընդհատված Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մրցաշրջանները ավարտին հասցնելու համար:

«Պետք է ասեմ, որ այս մեկ խաղով ձրաչափն ինձ ավելի հետաքրքիր է թվում, քան երկու խաղով ձևաչափը: «Ութի եզրափակիչը» հետաքրքրաշարժ բաներից մեկն է, որը կիրառվել է համաճարակի պատճառով: Մենք ստիպված էինք կիրառել նման ձևաչափ: Մենք ստիպված էին այդպես խաղալ, բայց ի վերջո մենք ստացանք շատ հետաքրքիր համակարգ:

Այժմ բավականին դժվար է «Ութի եզրափակչի» համար օրացույցում տեղ գտնել: Բայց մենք տեսանք, որ մարդկանց պետք են հետաքրքիր հանդիպումներ: Յուրաքանչյուրը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի մեկ խաղում: Այսպիսով, ապագայում պետք է մտածել դրա մասին: Կարծում եմ՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին մենք լրջորեն կքննարկենք դա:

Կարծում եմ, որ սա հետաքրքիր ձևաչափ է, որի մասին մենք նախկինում չէինք էլ մտածում, բայց հիմա այն մեր գլխում է: Այսպիսով, մենք կսկսենք քննարկել այն, երբ մենք հանդիպենք»,- մեջբերում է Չեֆերինին Associated Press-ը:

Կարծում եմ, որ սա հետաքրքիր ձևաչափ է, որի մասին մենք նախկինում չէինք էլ մտածում, բայց հիմա այն մեր գլխում է: Այսպիսով, մենք կսկսենք քննարկել այն, երբ մենք հանդիպենք»,- մեջբերում է Չեֆերինին Associated Press-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել