Shamshyan.com-ը գրում է․

Շիրակի մարզում օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել։

Ժամը 16։55-ի սահմանում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան - Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Քուչակ գյուղի բնակիչ 25-ամյա Ժորա Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ 27-ամյա Միսակ Մ-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Սիրվարդ Վ․-ն և 24-ամյա Մարիա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել