Panorama.am-ը գրում է․

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, սոցցանցերում այդ լուրը հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

«Այսօր առավոտյան Նավալնին Տոմսկից վերադառնում էր Մոսկվա: Թռիչքի ընթացքում նա իրեն վատ է զգացել: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Ալեքսեյը տոքսիկ թունավորում ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յարմիշը կարծում է, որ Նավալնիին թունավորվել են անհայտ տոքսինով, որը կարող էին խառնել նրա թեյի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել