Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել