Տվյալների անվտանգության մասով շատ խոսվեց, բայց մեկ այլ կարևոր հարց էլ կա: Օրինակ, երբ պարետատնից զանգահարում են և հարցնում ձեր անձնական տվյալները, ի՞նչ երաշխիք կա, որ դուք այդ տվյալները տրամադրում եք հենց պարետատանը, այլ ոչ իքս պայմանական անձին:

Բացատրեմ: Պարետատնից ձեզ չեն հայտնում վարակակրի տվյալները, և ըստ այդմ, պայմանականորեն, ասենք, ես կարող եմ ցանկացածիդ զանգահարել, ներկայանալ որպես պարետատան աշխատող և իմանալ ձեր տվյալները՝ նշելով, որ դուք կոնտակտ եք ունեցել իքս վարակակրի հետ, որի տվյալները ես չեմ նշում:

Թվում է, թե պրիմիտիվ, բայց շատ կարևոր հարց է, որը չունի պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել