Shamshyan.com-ը գրում է․

Օգոստոսի 1-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է: Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, «Զեյթունցի Ճուտիկ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել