Բայց ի վերջո, չի՛ կարելի էլի...
Ուրեմն մասնագետների մի ստվար զանգաված և հանրության մեծամասնությունը իրեն ճղում է մեջտեղից, պահանջելով վերականգնել՝ "Հայոց Եկեղեցու Պատմություն" առարկան և չձուլել "Հայոց գրականություն" առարկան, բայց արի ու տես, որ ԿԳՄՍ նախարարությունը "նոթերը կիտած" պնդում է հակառակը, ասելով թե "սա բարեփոխումներից բխող անհրաժեշտություն է"։
Չէ՛, չեմ հասկանում իրականում այսպիսի "բարեփոխումների" աբսուրդային տրամաբանությունը։
Կրկնեմ ևս մեկ անգամ, խնդրում եմ բացատրեք ինձ, թե ինչո՞վ է խանգարում ձեր բարեփոխումներին Հայոց գրականությունը և Հայոց Եկեղեցու Պատմությունը։
Հռետորական հարց֊Ձեր ուզածը ի վերջո ո՞րն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/609146226660649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել